Skip to content Skip to footer
Բժիշկ Ռուզաննա Մարտիրոսյան

Բժիշկ Ռուզաննա Մարտիրոսյան

Ողջո՛ւյն, ես Ռուզաննա Մարտիրոսյանն եմ։ Ավելի քան 19 տարի է, ինչ իմ մասնագիտական գործունեությամբ օգնում եմ պացիենտներին վերականգնել իրենց ժպիտի գեղեցկությունն ու ատամների առողջությունը։

Որպես ընտանեկան ստոմատոլոգ և վիրաբույժ-իմպլանտոլոգ

իմ աշխատանքում համատեղում եմ երկար տարիների թերապևտիկ փորձը և դիմածնոտային վիրաբուժության ժամանակակից հմտությունները։ Իմ նպատակն է յուրաքանչյուր պացիենտի, անկախ տարիքից, ապահովել անցավ, հարմարավետ և բարձրորակ բուժմամբ։

Ես հավատում եմ, որ կատարյալ ժպիտը սկսվում է փոխադարձ վստահությունից և անհատական մոտեցումից։ Ձեր առողջ ժպիտը իմ աշխատանքի լավագույն գնահատականն է։

Մեր Մասնագետները

Մեր մասնագետները առաջատար են իրենց համապատասխան ոլորտներում՝ համատեղելով ակադեմիական խստությունը տարիների կլինիկական պրակտիկայի հետ։